News
<Ժամանակ> Իսկական Աղվանստան. Աջափնյակում «նկարած» օրդե՞ր են վաճառել
<Հայոց աշխարհ> Կարո՞ղ ենք մեզ քաղաքակիրթ համարել
<Ժամանակ> Եթե ԱԽ-ն պատժի դատավորին` ՀՔԾ-ն պետք է դատավորով զբաղվի
<Հայոց աշխարհ> Ուր են հոսում գրանտային ներդրումները
<Հայոց աշխարհ> Իրավապտպան կազմակերպությունները դարձել են քաղաքական մահակ
Հայտարարություն` <Հայկական ժամանակ> օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանին ազատ արձակելու վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ հարցազրույց
<Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում պաշտոնատար անձանց կողմից>,-Մ. Խաչատրյան |
2011-12-10 02:53:56 |
Կազմակերպության իրավաբանը 02.12.2011թ. մասնակցել է խորհրդարանական լսումներին
<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների մասին <Ազատության ռադիոկայանի> էջում http://www.azatutyun.am/content/article/24409441.html
|
2011-12-10 02:26:05 |
<Սփյուռքահայերի իրավունքների պաշտպանություն> թեմայով <Օրենքի իշխանություն> հաղորդման հյուրն է <Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն> ՀԿ իրավաբան Մ. Խաչատրյանը
Հաղորդումն ամբողջությամբ տեսնելու և լսելու համար կարող եք այցելել հետևյալ կայքը` |
2011-12-08 17:25:33 |
Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Գասպարյանին
Առավել մեծ ուշադրությամբ ծանոթանալով Հայաստանի Առաջին հեռուստաալիքով 2011 թ. հոկտեմբերի 16-ին Ձեր ունեցած ելույթին, ակամա հանգում ես այն եզրակացության, որ, չնայած ՀՀ զինված ուժերի կառավարման կառուցվածքում Ձեր զբաղեցրած հասարակական-քաղաքական և ռազմավարչական դիրքին, Դուք դեռևս խորապես չեք գիտակցել, թե ինչ բարոյահոգեբանական վնաս է հասցվել բանակին` խաղաղ պայմաններում զինծառայողների ողբերգական մահվան դեպքերով: Բանակում նշված իրադարձությունների վերաբերյալ Ձեր մեկնաբանություններն ընդունելի կլինեին միայն այն դեպքում, եթե այդ իրադարձությունները տեղի ունենային ոչ թե Հայաստանում, այլ ի տարբերություն Հայաստանի` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական բարեկեցիկ իրավիճակում գտնվող մեկ այլ երկրում: Դուք, անկասկած, քաջատեղյակ եք, որ երկրի բնակչությունը, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նախադրյալների բացակայության պատճառով և բարոյահոգեբանական չափանիշների քայքայման պայմաններում, ներկայումս գտնվում է ծայրահեղ տարանջատված վիճակում, և մեր երկրում բանակից բացի այլ գործուն հաստատություն գոյություն չունի, որը կարող է համախմբել ժողովրդին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը հիացմունքի և հպարտության զգացում էր առաջացրել մեր համաքաղաքացիների և հայրենակիցների մեծ մասի մոտ: Կարծում եմ, որ Դուք, որպես բարձրաստիճան պաշտոնյա, պետք է զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման Ձեր տեսլականն առաջարկեիք բանակին ու հասարակությանը, այլ ոչ թե զինվորական «ռազբորկաների» տեսահոլովակը մեկնաբանեիք: Այդ ինչպե՞ս եղավ, որ խաղաղ պայմաններում ժամկետային զինծառայողների իրար հաջորդող մահվան դեպքերից անմիջապես հետո, մի ինչ-որ զորամասում ծեծկռտոց է տեղի ունենում, որը բախտի բերմամբ ողբերգական ավարտ չի ունենում: Ձեզ այն տարօրինակ չի թվու՞մ: Հաղորդումն այնպիսի տպավորություն թողեց, որ բանակի բարձրագույն ղեկավարություննի դեմս Ձեզ, լիովին մտահոգված չէ Հայաստանի զինված ուժերի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման և մարտունակության բարձրացման հարցերով: Ձեզ ավելի շատ հետաքրքրում է որոշ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների «քայքայիչ» գործունեության խնդիրը: Մի կողմից, եթե Դուք, իրոքհամոզված եք նրանցայդ «քայքայիչ» գործունեության մեջ, ապա ինչու չեք դիմում իրավասու մարմիններին` հասարակության մեջ տվյալ գործունեությունը խափանելու նպատակով: Մյուս կողմից, իրավական երկրում (Հայաստանի Հանրապետությունը ձգտում է այդ կարգավիճակին) բարձրաստիճան չինովնիկը պետք է իմանա և հիշի, որ գոյություն ունի «անմեղության կանխավարկած» սկզբունքը, և անհիմն կերպով իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հրապարակային մեղադրումը բավականին ծանր հանցագործություններում վարկաբեկում է քաղաքացիական հասարակությունը` ազգաբնակչության աչքում: Ամփոփելով 2011թ. հոկտեմբերի 15-ի և16-ի ելույթների վերաբերյալ հասարակական արձագանքի արդյունքները, ցավով կարող ենք հաստատել, որ Դուք, որպես Հայաստանի պաշտպանության փոխնախարար, չեք պատասխանել հասարակությանը հուզող հետևյալ հարցերին. - Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում բանակում զինծառայողներ զոհվում: - Եվ, ընդհանուր առմամբ, ի՞նչ պետք է անեն ՀՀ պաշտպանության նախարարությունն ու հասարակությունը նման ողբերգական իրադարձությունների վերացման համար:
Հ.Գ. Ի լրումն վերոշարադրյալի, նպատակահարմար է Ձեզ խորհուրդ տալ` որևէ մեկի հասցեին կարծիք արտահայտելիս լինել ավելի կիրթ և բարոյական:
ԼևոնՆերսիսյան Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն |
2011-10-24 13:14:58 |