“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

News



Հայտարարություն և կոչ

2018 թվականի գարնանը մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հույս ներշնչեց, որ հայ հասարակությունը հրաժեշտ կտա բռնություններին, կոռուպցիոն գործարքներին, սոցիալական անարդարությանն ու այլ արատավոր երևույթներին, որոնք վերջին տարիներին բնութագրում էր մեր հասարակական-քաղաքական կյանքը։

Ավաղ, այսօր ականատես ենք լինում թե ինչպես են իշխանության եկած անձինք խախտում իրենց խոստումները և ոտնակոխ անում իրենց հրապարակային հայտարարությունները, սառը անտարբերությամբ վերաբերվում ժողովրդի հետ, այն ժողովրդի, որոնք իրենց հետ քայլել են, կուրորեն, առանց ծանր ու թեթև անելու, հավատացել ու փառաբանել է պետական կառավարման և զարգացման տեսլական և/կամ ծրագիր չունեցող, տարիներ շարունակ պոպուլիստական ելույթներ ունեցող մի խումբ անձանց։

Մեր կազմակերպությունը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, արդեն տևական ժամանակ է ուշիուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և յուրաքանչյուր դեպքում արձանագրում է խախտումներ, որոնք թույլ են տրվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։

Իսկ երեկ՝ 03/12/2019թ ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները ուսանողների նկատմամբ ցույց տվեցին ու հաստատեցին, որ Հայաստանում տեղի է ունեցել ընդամենը պաշտոնյաների անուն ազգանունների փոփոխություն, տեխնիկական առումով միայն պաշտոնյաների տարիքն է երիտասարդացել, բայց ոգին և մշակույթը մնացել է նույնը, բռնությունն ու ատելությունը, ամենթաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը, պատասխանատվության զգացման բացակայությունը դեռ մնում են կիրառության մեջ։

Մենք խստագույնս դադապարտում ենք ՀՀ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք զուգորդվել են բռնությամբ ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ։ Իշխանության ներկայացուցիչ-ոստիկանները բացահայտ խտրական մոտեցում են ցուցաբերել նաև այն ուսանողների նկատմամբ, որոնք ներկայացրել են ՀՅԴ կուսակցությունը և եղել են այդ կուսակցության անդամ։

Դատապարտում ենք նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ամբարտավան և անտարբեր վերբերմունքն արադարացի պահանջը ներկայացնող ուսանողների նկատմամբ։ Սա անընդունելի է մի պետությունում, որտեղ պետության վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուրը վարչապետ է և իշխանությունը վերադարձվել է ժողովրդին։ Նախարարի վարքագծից և ոստիկանների գործողություններից բացարձակ չի ընկալվում վերը նշվածը, դրանք թյուր և ամպագորգոռ հայտարարություններ են, որոնք միայն ականջ են ծակում։

Ավելորդ չեմ համարում մեջբերել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2018 թվականի մարտին արված հայտարարությունից մի հատված, որով երիտասարդներին կոչ է արել չլռել և չլինել աննկատելի հասարակության մեջ: «․․․Միշտ էլ գայթակղություն է եղել լռեցնել երիտասարդներին, սակայն երիտասարդներն իրենք կարող են որոշել՝ «պե՞տք է արդյոք գոռալ, թե՞ լռել․․․։ «Եթե մյուսները լռում են, եթե մենք՝ տարեց ու պատասխանատու մարդիկ լռում ենք, եթե աշխարհը լռում է և կորցնում ուրախությունը, ես ձեզ եմ հարցնում՝ «Դուք կգոռա՞ք։ Խնդրում եմ, որոշե՛ք, նախքան քարերը կճչան․․․»։

Կոչ եմ անում հայ ուսանողությանը պայքարել Ձեր իրավունքների ու հիմնարար ազատությունների համար՝ ՀՀ սահմանադրության, օրենքների և միջազգային իրավական նորմերի շրջանակում, թույլ չտաք, որպեսզի Ձեր նկատմամբ բռնություններ ու ճնշումներ իրականացնող պաշտոնյաններն ու ոստիկանները մնան անպատիժ։

Եղե՛ք ամուր և միասնական։

 

«ԱԴՍախարովի անվան մարդու

իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

04/12/2019թ

 

2019-12-06 11:01:06


Նամակ ՀՀ վարչապետին մաքսային ոլորտի վերաբերյալ

Սույնով ներկայացնում եմ մի հիմնախնդիր, որին մեր հայրենակիցները հաճախ բախվում են Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելիս, մասնավորապես, իրենց անձնական օգտագործման իրերն ու տրանսպորտային միջոցներն այլ պետությունից ՀՀ մաքսային սահման առանց մաքսատուրքի վճարման ներմուծելիս։ 

../files/uploaded/Letter_PrimeMinister_RA.pdf

2019-10-14 13:31:19


Երախտագիտական նամակ՝ «Ժպիտ քեզ» հասարակական կազմակերպությունից։

No photo description available.

2019-09-18 14:12:43


Անցումային արդարադատության հակառակ երեսը. արդյո՞ք ներկա իշխանությունն այդքան ազնիվ է

Հայտարարություն․ «Ցանկացած միջամտություն դատական իշխանության նկատմամբ անընդունելի է»

Մեկ պատուհան. Խաղահրապարակ, թե՞ շինություն

Մտահոգություններ «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե է ներկայացրել իր մտահոգությունները Կոմիտեի կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ։

https://hetq.am/hy/article/104320?fbclid=IwAR0OFD6t8F2_zoGVpio_fAUtCPz7Gm1nRcBh0A0ubbobhsi4pc2Pa2ed2VI

2019-09-18 14:01:03


«Չեբուռաշկի հաշվարկ էրեցին». «Սասստեքս»-ը թնջուկն իր շուրջն է խճճում (տեսանյութ)

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՁ-ՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի 
նախագահ Վարդան Հարությունյանին

Հարգելի պարոն Հարությունյան,

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ են դիմել անհատ ձեռնարկատերեր, ովքեր զբաղվում են ընտանեկան ձեռնարկատիրությամբ, դրոշմանիշային վճար վճարելու պարտականության և հարակից այլ հարցերի պարզաբանման համար:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուսումնասիրության արդյունքում մեր կազմակերպության մոտ նույնպես առաջացան հարցեր:
Այսպես.
- Համաձայն 15.12.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11 հոդվածի, դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը: 
Օրենքով սահմանված է, որ անհատ ձեռնարկատերը պետք է վճարի դրոշմանիշային վճար 12.000 դրամի չափով, եկամտային հարկի վճարման ժամկետներում՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկում եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:
- Համաձայն Օրենքի 12 հոդվածի 4-րդ կետի, եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ՝ մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին իրազեկելու և իրենց իրավունքներն ու պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով, Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, խնդրում եմ տալ պարզաբանում ներքոնշյալ հարցերի կապակցությամբ.

1. Արդյո՞ք դրոշմանիշային վճար վճարելու պարտավորություն ունի ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձը/անձինք, եթե այո, ապա ի՞նչ հիմքով և ժամկետում են վճարելու դրոշմանիշային վճարը (հաշվի առնելով այն, որ ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը նպատակային սոցիալական վճար չի վճարում, բացի այդ, նրա եկամուտը առաջանում է ընտանեկան գործունեության մասով, իսկ ընտանեկան գործունեության սուբյեկտները ազատված են այդ գործունեությամբ առաջացած բոլոր պետական հարկերից):

2. Վճարման պարտավորության դեպքում, որքա՞ն է վճարելու այն ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը, որը գործում է մեկ տարուց պակաս (գրանցվել է 2017 թվականի կեսից):

3. Եթե ԱՁ ընտանեկան ձեռնարկատերը 2017 թվականում դրոշմանիշային վճար վճարում է աշխատանքային և քաղիրավական պայմանագրերից, վճարման պարտավորության դեպքում, իրավունք ունի՞ ԱՁ-ի համար այլևս վճարում չկատարել, թե պետք է սահմանված ժամկետում կատարի դրոշմանիշային վճարի պարտավորությունը, բայց և դիմի Հիմնադրամին աշխատանքային և քաղիրավական պայմանագրերով վճարված գումարը հետ պահանջելու համար:

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջների համաձայն, խնդրում եմ հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում: Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում, խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին \11-րդ հոդված\:

Կանխավ շնորհակալություն:

Հարգանքով`
Ս.Մարտիրոսյան, 
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների 
պաշտպանության հայկական կենտրոնի
Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար

Կատարող, մասնաճյուղի իրավաբան Վ.Գասպարյան
հեռ. /+374 312/ 569 17

https://web.facebook.com/SakharovCentre/posts/1390959444382921

2018-01-31 09:05:20




 1    2    3   4    5    6    7    8    9    10    11    12    13    14    15