“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

News



Շներ և կատուներ պահելու կանոնների վերաբերյալ (Նամակ Երևանի քաղաքապետին)

Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզելու փորձի մասին

Փորձ է արվել հրկիզել Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը Հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600 հազար դրամը: «Մենք, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն ենք հայտնում այս հարձակման եւ հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների եւ իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերությանը եւ իրավապաշտպաններին:Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին եւ պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին: Կոչ ենք անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսեւորումները եւ աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության եւ Գյումրու գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն: Հույս ենք հայտնում ու Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը եւ Գյումրու գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները, մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնպես հետեւողականորեն, ինչպես եղել են 15 տարի շարունակ»,- ասված է հայաստանյան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունում:

2011-08-29 19:29:41


Երևան քաղաքի կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ (Նամակ ՀՀ նախագահին)

Ինչու՞ օմբուդսմենը գրասենյակներ չունի Հայաստանի այլ շրջաններում. Գյումրեցի իրավապաշտպան

Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղը նշեց իր 15 ամյակը

Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղը 15 տարեկան է (տեսանյութ)

Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզելու փորձի մասին (Նամակ ՀՀ ոստիկանության պետին)

Հայաստան կժամանեն բրիտանական իրավական բարեգործական «Reprieve» հաստատության ներկայացուցիչները

Օգոստոսի 22-ին Հայաստան կժամանեն բրիտանական իրավական բարեգործական «Reprieve» հաստատության ներկայացուցիչներ Կատերինա Բեկեսին եւ Դավիդ Սելվուդը։ Կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում Գուանտանամոյում մահվան դատապարտված անձանց, ինչպես նաեւ ապահովում Եվրոխորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների մարդու իրավունքների պաշտպանությունը։ Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի կառավարության անդամների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ փաստաբանների հետ քննարկել ԱՄՆ Նեւադա նահանգի Էլի պետական բանտում մահապարտների խցում գտնվող ՀՀ քաղաքացի Արչանյանի հարցը։ Իրավապաշտպան կազմակերպության կարծիքով, վերջինիս գործում կան «մարդու իրավունքների մի ամբողջ շարք անհաղթահարելի հարցեր»։ Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լեւոն Ներսիսյանը, հանդիպման խնդրանքով բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը դիմել եւ ստացել է իրենց համաձայնությունը։ Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Արչանյանին օգնելու ռեալ ուղիները։

2011-08-29 18:35:19


ՀԿ-ների հայտարարությունը Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզման փորձի մասին

Տեղեկատվություն

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի հարգելի այցելուներ, Դուք կարող եք բավարար տեղեկատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի վերաբերյալ՝ այցելելով ՀՀ սփյուռքի նախարարության կայքերը.

www.mindiaspora.am

www.hayernaysor.am

 

 

2011-08-29 10:56:35




 1    2    3    4    5    6    7    8    9    10    11    12    13    14   15