“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

News



Կազմակերպության իրավաբանը 02.12.2011թ. մասնակցել է խորհրդարանական լսումներին

 

<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին> ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների մասին <Ազատության ռադիոկայանի> էջում 

http://www.azatutyun.am/content/article/24409441.html

 

2011-12-10 02:26:05


<Սփյուռքահայերի իրավունքների պաշտպանություն> թեմայով <Օրենքի իշխանություն> հաղորդման հյուրն է <Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն> ՀԿ իրավաբան Մ. Խաչատրյանը

Հաղորդումն ամբողջությամբ տեսնելու և լսելու համար կարող եք այցելել հետևյալ կայքը`

http://www.youtube.com/watch?v=NbiPrWBp2OE&feature=share

2011-12-08 17:25:33


Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Գասպարյանին

 

Առավել մեծ ուշադրությամբ ծանոթանալով Հայաստանի Առաջին հեռուստաալիքով 2011 թ. հոկտեմբերի 16-ին Ձեր ունեցած ելույթին, ակամա հանգում ես այն եզրակացության, որ, չնայած ՀՀ զինված ուժերի կառավարման կառուցվածքում Ձեր զբաղեցրած հասարակական-քաղաքական և ռազմավարչական դիրքին, Դուք դեռևս խորապես չեք գիտակցել, թե ինչ բարոյահոգեբանական վնաս է հասցվել բանակին` խաղաղ պայմաններում զինծառայողների ողբերգական մահվան դեպքերով:   

Բանակում նշված իրադարձությունների վերաբերյալ Ձեր մեկնաբանություններն ընդունելի կլինեին միայն այն դեպքում, եթե այդ իրադարձությունները տեղի ունենային ոչ թե Հայաստանում, այլ ի տարբերություն Հայաստանի` ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական բարեկեցիկ իրավիճակում գտնվող մեկ այլ երկրում: 

Դուք, անկասկած, քաջատեղյակ եք, որ երկրի բնակչությունը, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նախադրյալների բացակայության պատճառով և բարոյահոգեբանական չափանիշների քայքայման պայմաններում, ներկայումս գտնվում է ծայրահեղ տարանջատված վիճակում, և մեր երկրում բանակից բացի այլ գործուն հաստատություն գոյություն չունի, որը կարող է համախմբել ժողովրդին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը հիացմունքի և հպարտության զգացում էր առաջացրել մեր համաքաղաքացիների և հայրենակիցների մեծ մասի մոտ:

Կարծում եմ, որ Դուք, որպես բարձրաստիճան պաշտոնյա, պետք է զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման Ձեր տեսլականն առաջարկեիք բանակին ու հասարակությանը, այլ ոչ թե զինվորական «ռազբորկաների» տեսահոլովակը մեկնաբանեիք:

Այդ ինչպե՞ս եղավ, որ խաղաղ պայմաններում ժամկետային զինծառայողների իրար հաջորդող մահվան դեպքերից անմիջապես հետո, մի ինչ-որ զորամասում ծեծկռտոց է տեղի ունենում, որը բախտի բերմամբ ողբերգական ավարտ չի ունենում: Ձեզ այն տարօրինակ չի թվու՞մ:

Հաղորդումն այնպիսի տպավորություն թողեց, որ բանակի բարձրագույն ղեկավարություննի դեմս Ձեզ, լիովին մտահոգված չէ Հայաստանի զինված ուժերի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման և մարտունակության բարձրացման հարցերով: Ձեզ ավելի շատ հետաքրքրում է որոշ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների «քայքայիչ» գործունեության խնդիրը:

Մի կողմից, եթե Դուք, իրոքհամոզված եք նրանցայդ «քայքայիչ» գործունեության մեջ, ապա ինչու չեք դիմում իրավասու մարմիններին` հասարակության մեջ տվյալ գործունեությունը խափանելու նպատակով: Մյուս կողմից, իրավական երկրում (Հայաստանի Հանրապետությունը ձգտում է այդ կարգավիճակին) բարձրաստիճան չինովնիկը պետք է իմանա և հիշի, որ գոյություն ունի «անմեղության կանխավարկած» սկզբունքը, և անհիմն կերպով իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հրապարակային մեղադրումը բավականին ծանր հանցագործություններում վարկաբեկում է քաղաքացիական հասարակությունը` ազգաբնակչության աչքում:

Ամփոփելով 2011թ. հոկտեմբերի 15-ի և16-ի ելույթների վերաբերյալ հասարակական արձագանքի արդյունքները, ցավով կարող ենք հաստատել, որ Դուք, որպես Հայաստանի պաշտպանության փոխնախարար, չեք պատասխանել հասարակությանը հուզող հետևյալ հարցերին.

-  Ինչո՞ւ են խաղաղ պայմաններում բանակում զինծառայողներ զոհվում:

- Եվ, ընդհանուր առմամբ, ի՞նչ պետք է անեն ՀՀ պաշտպանության նախարարությունն ու հասարակությունը նման ողբերգական իրադարձությունների վերացման համար:

 

Հ.Գ. Ի լրումն վերոշարադրյալի, նպատակահարմար է Ձեզ խորհուրդ տալ` որևէ մեկի հասցեին կարծիք արտահայտելիս լինել ավելի կիրթ և բարոյական:

 

ԼևոնՆերսիսյան

ԱԴ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

2011-10-24 13:14:58


Երևանի քաղաքապետարանի պատասխանը կրպակների ապամոնտաժման հարցի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանը Սախարովի կենտրոնի կողմից ՀՀ նախագահին ուղղված բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի պահանջների իրականացումը

27.06.2011թ.: 2011թ. մայիսի 20-ին Երևանում կայացած «Օրհուսը Հայաստանում. գնահատում է հասարակությունը» թեմայով խորհրդակցության ամփոփիչ հայտարարություն Հայաստանի Հանրապետությունը 1998թ. հունիսին ստորագրել և 2001թ. մայիսին վավերացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիան: Այն ուժի մեջ է մտել 2001թ. հոկտեմբերին: Օրհուսի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տասնամյակի և կոնվենցիայի անդամ պետությունների ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ կոնվենցիայի իրականացման գործում շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարությամբ և արտահայտում հասարակական կառույցների գնահատականը այդ կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն իրականացնելու վերաբերյալ: Գնահատելով Օրհուսի կոնվենցիայի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացները խթանելու գործում, գիտակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական պատրաստակամությունը, միանալով Օրհուսի կոնվենցիային, որդեգրել և իրականացնել դրա սկզբունքները, ընդունելով Օրհուսի կոնվեցիայի առանձնահատկություններն այլ բնապահպանական կոնվենցիաների համատեքստում և դրա իրականացմանն առնչվող խոչընդոտները ժողովրդավարության ոլորտում իր առաջին քայլերն անող պետության համար` մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, այդուհանդերձ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնականում ձախողել է Կոնվենցիայի պահանջների իրականացումը: Այն - չի ապահովել կոնվենցիայով ամրագրված սկզբունքների կիրառման համար անհրաժեշտ իրավական ու ընթացակարգային համակարգի ստեղծումը. - չի ապահովել առնչվող պետական կառույցների, այդ թվում` արդարադատության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտների լիազորված մարմինների ներգրավումը կոնվենցիայի իրականացման գործում. - չի ձեռնարկել մի շարք անհրաժեշտ քայլեր` ապահովելու կոնվենցիայի հիմնադրույթների` տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության պատշաճ կիրարկումը. - չի ձեռնարկել որևէ գործողություն` իրականացնելու Օրհուսի կոնվենցիայի անդամ պետությունների 2008թ. հունիսի 11-13-ի 3-րդ հանդիպման ընթացքում ընդունված թիվ III/6b որոշմամբ ամրագրված առաջարկությունները` Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների կատարման վերաբերյալ: Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ կոնվենցիայի վավերացումից սկսած մինչ օրս - հնարավոր չէ ստանալ համապարփակ և հանրամատչելի տեղեկություն` բնական ռեսուրսների շահագործման վերաբերյալ. - շրջակա միջավայրի վրա կործանարար ազդեցություն ունեցող` հանքարդյունաբերության ընդլայնման, անտառների ոչնչացման, ջրային էկոհամակարգերի խախտման և նման այլ որոշումները շարունակում են ընդունվել են առանց հասարակայնության մասնակցության. - դատական համակարգը որևէ հասարակական կազմակերպության հնարավորություն չի ընձեռում վիճարկել առանց հասարակայնության մասնակցության ընդունված և/կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումներ: Արձանագրում ենք, որ - Օրհուսի կոնվենցիայի իրականացումը խթանող մի շարք միջոցառումներ, ինչպես օրինակ` վարչական դատարանի ստեղծումը կամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումը տեղ են գտել երկրի կողմից այլ միջազգային պարտավորությունների իրականացման շրջանակներում. - Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ուղղված միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում ճնշող մեծամասնությամբ իրականացվել են հասարակական կառույցների կողմից` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և/կամ նախաձեռնությամբ: Գնահատում ենք ՀՀ կառավարության և, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայի համակարգող կառույց հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության գործունեությունը ոչ բավարար: Պահանջում ենք ՀՀ կառավարությանից շուտափույթ կերպով ձեռնարկել քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ` ներգրավելով Օրհուսի կոնվենցիայի իրականացմամբ շահագրգիռ հասարակայնությանը: Կոչ ենք անում համապատասխան միջազգային կառույցներին հետամուտ լինել Հայաստանի կողմից իր միջազգային պարտավորությունների իրականացմանը: Ստորագրություններ. Լևոն Ներսիսյան, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական հիմնադրամ» ՀԿ Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» ՀԿ Արման Վերմիշյան, «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» հիմնադրամ Սիլվա Վարդանյան, «Զարթոնք-89» ՀԿ Արթուր Ղազարյան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ Հրայր Սավզյան, «Էկոդար» ՀԿ Գրետա Գաբրիելյան, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Մանե Հակոբյան, «Ժողովուրդն է տերը երկրի միություն» ՀԿ Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ Նադեժդա Հակոբյան, «Կրթության ասպարեզ» ՀԿ Ելենա Մանվելյան, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ Արմենակ Դովլաթյան, «Հայկական էկոլոգիական բարեգործական» հիմնադրամ Ժասմինա Թելյան, «Հայ կին» աջակություն ժողովրդավարությանը»» ՀԿ Նազելի Վարդանյան, « Հայաստանի անտառներ» ՀԿ Գոհար Օգանեզովա, «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ Արթուր Սաքունց, « Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ Արփինե Գալֆայան, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ Անահիտ Մարգարյան, «Մենք պլյուս» ՀԿ Հասմիկ Ասլանյան, «Շողեր» միություն»» ՀԿ Սեդրակ Բաղդասարյան, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ Աշոտ Միրզոյան, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

2011-09-09 16:11:30


Բանակի խնդիրները քննարկվել են ՀՀ ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում

Բացահայտել բանակային սպանությունները (համատեղ մամուլի ասուլիս)

Բանակում տիրող իրավիճակը մտահոգիչ է (համատեղ հայտարարություն)

06.09.2011թ. Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում <Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն> ՀԿ-ը, հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով իրենց մտահոգությունը բանակում տիրող իրավիճակի մասին: Դրանում ասված է.«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման ընթացքում, Արցախյան պատերազմի զինադադարի կնքումից հետո հայկական բանակն անցել է զարգացման դժվարին ուղի: Այդուհանդերձ, չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած և այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը: Վերջինիս հետևանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ: Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994 թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ: Զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն: Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից: Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և դրան հետևող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի և բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով «ապահովել» նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին: Մենք, ներքոհիշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս` - արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը հայկական բանակում տիրող իրավիճակով և հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից. - անընդունելի ենք համարում խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը և դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների և արդարադատության կառույցների կողմից. - գնահատում ենք ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության և/կամ հովանավորչության հետևանք: Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել` - 1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն և դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների. - երաշխիքներ` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար. - զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին. - հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցումը: Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը: Ստորագրություններ Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ Լևոն Ներսիսյան, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

2011-09-08 02:38:06


Այսօր ՀՀ բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ (Նամակ ՀՀ նախագահին)



 1    2    3    4    5    6    7    8    9    10    11    12    13   14    15