“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

Սահմանումը

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է:

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը Ա.Դ.Սախարովի անվան առաջընթացի, մարդու իրավունքների /պաշտպանության և գթասրտության հայկական հիմնադրամի իրավահաջորդն է, որն ստեղծվել է 1990 թվականի հոկտեմբերի 9-ին` Հայկական ՍՍՀ  Մինիստրների խորհրդի  թիվ 457 որոշման հիման վրա:

Գրանցումը

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը գրանցվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 1997 թվականի դեկտեմբերի 26-ին  /գրանցման վկայական թիվ 414/   և վերագրանցվել` 2000 թվականի հունվարի 21-ին /հրաման թիվ 167/ և 2006 թ. հուլիսի 14-ին թիվ 211.171.04085.

Կառուցվածքը

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնն ունի երեք մասնաճյուղ.

 

Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ

գործունեության սկիզբը` 1996 թվականի I կիսամյակ

Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղ

գործունեության սկիզբը` 1996 թվականի II կիսամյակ

Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղ

գործունեության սկիզբը` 1997 թվականի I կիսամյակ

Գործունեության աշխարհագրությունը

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը տարածաշրջանային մասնաճյուղերի հետ համատեղ իր գործունեությունն իրականացնում է Երևանում, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Լոռու մարզի մի շարք բնակավայրերում:

Առաքելությունը

Աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ինստիտուտների կառուցմանը: