News
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրությունը՝ ՀՀ նախագահին ուղղված Սախարովի կենտրոնի նամակի կապակցությամբ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պատասխանը՝ ՀՀ վարչապետին ուղղված Սախարովի կենտրոնի գրության կապակցությամբ...
ՀՀ կրթության և գիտության նախարարի պատասխանը՝ ՀՀ վարչապետին ուղղված Սախարովի կենտրոնի գրության կապակցությամբ...
Սախարովի կենտրոնի տնօրենի բաց նամակը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի Նախագահ, Հանրապետությունում ներքին և արտաքին քաղաքականության վիճակը ցույց է տալիս, որ հասել ենք մի այնպիսի սահմանագծի, որից այն կողմ սկսվում են հասարակական մեծ հուզումները՝ նպաստելով համընդհանուր քաոսի առաջացմանը և, միգուցե, անկախության կորստին >>>>>>> |
2013-06-07 15:36:52 |
Սախարովի կենտրոնի տնօրենի նամակը ՀՀ նախագահին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ
Հարգելի պարոն Նախագահ, Հանրապետության արագորեն փոփոխվող սոցիալական և հասարակական իրավիճակը, կապված կենցաղային, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտներում օգտագործվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման հետ, ստիպում է ինձ դիմել Ձեզ >>>>>>> |
2013-05-31 19:09:09 |
Գրություն ուղղված ՀՀ վարչապետին՝ բնական գազի սակագնի 64%-ով հնարավոր բարձրացման վերաբերյալ
Հարգելի պարոն Վարչապետ, Ս.թ. մայիսի 14-ին գլխավոր լրատվամիջոցները Հայաստանի բնակչությանը տեղեկացրեցին կենցաղային սպառման բնական գազի սակագնի 64 տոկոսով հնարավոր բարձրացման մասին >>>>>>> |
2013-05-17 12:38:54 |
Մամուլի հրապարակումներ. Սախարովի կենտրոնի իրավաբանի հայտարարության վերաբերյալ
www.epress.am www.hetq.am |
2013-05-02 23:01:31 |
Սախարովի կենտրոնի իրավաբանին հասցեագրված սպառնացող հաղորդագրության վերաբերյալ
ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Գասպարյանին Հարգելի պարոն ոստիկանապետ, սույն թվականի մայիսի 2-ի առավոտյան (ժամը 10-11-ի սահմաններում) այցելում եմ <Ֆեյսբուք> սոցիալական ցանց և հերթական անգամ ստուգում իմ հաղորդագրությունները: Ինձ ուղղարկված հաղորդագրությունների (Messages) ուրիշ (Other) բաժնում հայտնաբերում եմ ինձ լրիվ անծանոթ, ոմն Պարգև Կարապետյան (Pargev Karapetyan) անունով օգտատիրոջ սպառնացող և վիրավորող արտահայտություններով մի հաղորդագրություն (կից ներկայացվում են լուսանկարի ու հաղորդագրության պատճենները): Այդ հաղորդագրությունը մենախոսություն է, բովանդակությունից ակնհայտ երևում է, որ սպառնալիքն ուղղված է անմիջապես ինձ՝ (որպես admin-ի) ս. թ. ապրիլին §Մենք դատապարտում ենք Երևան քաղաքի վարչության նոր պետի (Երևանի ոստիկանապետ) Աշոտ Կարապետյանի նշանակումը¦ ֆեյսբուքյան խումբ բացելու համար: Ես այդ հաղորդագրությանը չեմ պատասխանել, պատճենահանել եմ և անմիջապես տեղադրել վերը նշված խմբում և իմ անձնական էջում՝ ի գիտություն իմ ընկերներին ու հանրությանը, որ սպառնալիք եմ ստացել ոմն մի կեղծ (ընդունված է ասել՝ ֆեյք) օգտատիրոջից, ով իր էջը բացել էր ընդամենը ս. թ. ապրիլի 11-ին: Ի դեպ, ես նրան արդեն ուղարկել եմ Report, որպեսզի նրանից այլևս հաղորդագրություններ չստանամ, սակայն նշյալ խմբի մյուս ադմին՝ Լիլիթ Գևորգյանը, հիշել է նրա profile-ը: Չեմ ցանկանում երկարաշունչ նախադասություններով ու արտահայտություններով ծանրաբեռնել իմ սույն հայտարարությունը, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում այս մասին իմ անհանգստությունը հայտնել Ձեզ՝ իբրև ՀՀ ոստիկանապետի: Չնայած, ես հասկանում եմ, որ որ այս հաղորդագրություն գրողը կեղծ (ֆեյք) օգտատեր է, բայց չեմ էլ բացառում, որ նա Երևան քաղաքի նոր ոստիկանապետին շատ լավ ճանաչող ու մտերիմ մեկը կարող է լինել, ում սիրտը շատ է ցավացել ու չի դիմացել, փորձել է <փրկել> ընկերոջն այս տարբերակով, որը, եթե չկանխվի իրավապահների կողմից, ապա չի բացառվում, որ այն շարունակություն կունենա և ծանր հետևանքներ թողնի: Այսպիսով, այս սպառնալից հաղորդագրությունն ուղղված է ինչպես իմ՝ հասարակական գործունեությանը, այնպես էլ կարծիք ունենալու և արտահայտվելու իրավունքի իրացմանը, որը երաշխավորված է ոչ միայն ՀՀ սահմանադրությամբ, այլ նաև Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային պայմանագրերով, ուստի դիմում եմ Ձեզ և խնդրում, որպեսզի ՀՀ ոստիկանությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի հայտնաբերելու թե ո±վ է այս անձնավորությունը, ու±մ թելադրանքով է նման բովանդակության հաղորդագրություն ուղարկել ինձ և ի±նչու է այդ խմբի ստեղծումը նրա վրա այդ աստիճան ազդել: Ի դեպ, եթե իմ և իմ հարազատ մարդկանց հետ որևէ բան պատահի, ապա դրանում նաև իր մեղքի բաժինը կունենա ՀՀ ոստիկանությունը, եթե որևէ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկի այդ կեղծ (ֆեյք) օգտատիրոջը հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ակնկալում եմ ստանալ գրավոր արձագանք: Կից ներկայացվում են՝ • նշված հաղորդագրությունների և դրա հեղինակի լուսանկարի պատճենները: Հարգանքով՝ Մերի Խաչատրյան <Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն> ՀԿ իրավաբան, փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երևան 0009 Սարմենի փող. 1 02.05.2013թ. |
2013-05-02 22:44:34 |