“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

Articles



Լևոն Ներսիսյան. «Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»

http://hetq.am/arm/news/27148/bac-namak-hh-nakhagah-serzh-sargsyanin.html#.UbHKmJqbcCE.facebook

2013-06-07 16:05:34


Լևոն Ներսիսյան «Ղեկավար կարող ես չլինել, սակայն քաղաքացի լինել պարտավոր ես»

>>>>>>>

2013-06-03 14:02:07


Լևոն Ներսիսյան «Արդյոք թունելի վերջում լո՞ւյս երևում է...»

°„

Արդյոք պա՞հը չէ կանգ առնել «մեր ազգային բացառիկությունն ապացուցելու այս մրցապայքարում» և փորձել հասկանալ, թե ինչպես ենք պղծել մեր Հայրենիքը վերջին 23 տարիների ընթացքում >>>>>>>

 

2013-04-11 19:59:19


Առաջարկություններ «Քաղաքացիական հասարակության դպրոցի» ծրագրի շրջանակներում լուսավորչական գործունեության իրականացման վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

Չեմ ցանկանում ձեր ուշադրությունը կենտրոնացնել Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում քաղաքացիական հասարակության ձևավորման գործումմերունեցած ձեռքբերումների/հաջողությունների վրա, քանի որ սույն քննարկման առարկան այլ է:

../files/uploaded/Slujebnaya_Zapiska_arm.doc

 

2013-01-18 12:17:13


Որոշ հանձնարարականներ/առաջարկություններ «Քաղաքացիական հասարակության դպրոցի» ծրագրի շրջանակներում ուսուցման գործընթացի կազմակերպման ուղղությամբ

 «Քաղաքացիական հասարակության դպրոցի» ծրագրի շրջանակներում լուսավորչական գործունեության իրականացման առաջարկություններում» շարադրված դրույթները քննարկելիս պայմանավորվեցինք, որ ունկնդիրների պատրաստման տարեկան ցիկլը պետք է բաժանել վեց փուլերի` յուրաքանչյուր փուլում ուսուցման երկու ` տեսական և գործնական ձևերի իրականացման պայմանով:

../files/uploaded/Nekotorie rekomendatsii_arm.doc

2013-01-18 12:15:22


Խոհեր ընտրություններից հետո

Ավարտվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրարշավի«տեսանելի» փուլը, որը հնարավորություն է տալիս ամփոփել Հանրապետության կյանքում այսպիսի մասշտաբային հասարակական-քաղաքական իրադարձության որոշ արդյունքները:

Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի գործունեությունը, իտարբերություն նախորդ տարիների, ձևականորեն արժանացել է միջազգային դիտորդական տարբեր կառույցների գրեթե միաձայն հավանությանը:

Մի կողմից նման գնահատականը շոյում է երկրի բնակչի ինքնասիրությունը, սակայն, մյուս կողմից, այն պետք է վիրավորի բազմադարյա մշակույթ, բարոյականություն և հավատ ունեցող ազգի ներկայացուցչի արժանապատվությունը: Մանավանդ, որ իրականում վերջին ընտրությունները` «կեղտոտ» սխեմաների կիրառման քանակով ու որակով այնքան էլ չէին տարբերվում նախորդ ընտրություններից:

Ամեն դեպքում, հանուն ճշմարտության, հարկ է նշել որոշ էական տարբերություններ, որոնք քարոզարշավի հենց սկզբից բավականին բարձրացրին այս հասարակական-քաղաքական գործողության «կազմակերպվածությունը»:

Նախ, բոլորառաջատար կուսակցություններն իրենց թեկնածուների ցուցակներում ներգրավեցին այնպիսի անձանց, որոնք նախկինում«աչքի չեն ընկել»  տվյալ կուսակցության հետ գաղափարական ընդհանրությամբ, ավելին, նոր ընդգրկված թեկնածուները հանդես են եկել որպես գործող վարչակարգի ընդդիմախոսներ:

Անհասկանալի պատճառներով, ապագա պատգամավորական կորպուսը «խառնվեց» շոուբ իզնեսի և լրագրության ներկայացուցիչներով, թերևս, օլիգարխիկ կազմի մակարդակը բարձրացնելու նպատակով: Սակայն օրինաստեղծ գործունեությանը նվիրվել ցանկացող ազգային մտավորականության որոշ ներկայացուցիչների նախընտրական ելույթները լսելիս հանգում ես այն եզրակացության, որ ավելի լավ է Խորհրդարանում լինեն «համր» օլիգարխները կամ«գործարար» անձինք, քան արվեստի կամ լրագրության այսպիսի ծառայողներ:

Այսերևույթը կարելի էր չնկատել, եթե այն «բնորոշ» չլիներ ընտրական «մրցավազքին» մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերին:

Որպես երկրորդ առանձնահատկություն կարելի է նշել այն համառությունն ու հետևողականությունը, որով իշխող քաղաքական վերնախավը վերակենդանացրեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարկանիշը:

Ուշագրավ է այն փաստը, որ անցյալում ՀՀՇ-ից հեռու մի շարք քաղաքական ուժեր, քարոզարշավի ընթացքում այս կամ այն կազմակերպչական ձևով նպաստեցին և Ազգային ժողով բերեցին ՀՀՇ-ի անդամներին: Սա վկայում է այնմասին, որ ՀՀՇ-ն հասարակական-քաղաքական շարժում չէ, այլ Հանրապետության հասարակական-քաղաքական վերնախավի որոշակի մասի աշխարհայացք, որն անկախ իր կուսակցական-քաղաքական պատկանելիությունից և սոցիալական կարգավիճակից, ընդունում է ամենաթողության, ամբոխահաճության և սոցիալ-քաղաքական արմատականության կատեգորիաները:

Երրորդ, և գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունը, միջին ընտրողի կարծիքով, ընտրապայքարին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի զարմանալի համաձայնությունն էր ընտրության արդյունքներին:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընտրության արդյունքները նախօրոք հայտնի էին ընտրապայքարի բոլոր մասնակիցներին, և ընտրողի կարծիքը, փաստորեն, վճռորոշ դեր չի խաղացել ընտրություններում: Դա է վկայում այն «թեթևությունը, որով որոշ կուսակցությունների ղեկավարներ հրաժարվեցին իրենց մանդատներից` հօգուտ իրենց զինակիցների: Սակայն ընտրողները իրականում քվեարկել» էին քաղաքական շարժումների առաջնորդների օգտին, իսկ այդ առաջնորդներն անտեսեցին նրանց կարծիքը:

Որպես կանոն, վերլուծաբանները քարոզարշավի արդյունքները վերլուծելիս, օգտվում են «կեղտոտ» տեխնոլոգիաների կիրառման փաստերից, սակայն հիմնական արդյունքն այն է, որ ընտրությունից ընտրություն, մենք մեթոդաբար սպանում ենք միջին ընտրողի հավատը` «իր վճռորոշ ձայնի իրավունքի հանդեպ», այսինքն հանուն երկրի հասարակական-քաղաքական վերնախավի մի հատվածի չարչիական պատվախնդրության, ոչնչացնում ենք մեր հասարակության հիմնական մասի բարոյահոգեբանական արժեքները:

Հենց սա է անցած ընտրությունների հիմնական«արդյունքը»:

Լևոն Ներսիսյան

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների

պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

2012-05-22 12:14:06


Կրկին հայրենական ժողովրդավարության մասին

 

Երբ Հանրապետությունում տեղի են ունենում հանրային հնչեղություն ունեցող` բնակչության լայն շերտերի ներկայացուցիչների բարոյական հիմքերին առնչվող իրադարձություններ (անկախ նրանց սոցիալ-քաղաքական կողմնորոշումից), ակամա հարց է ծագում, թե «Ո՞ւմ էր դա պետք»:

Վերջերս, գրեթե բոլոր ֆորմալ և ոչ ֆորմալ լրատվամիջոցներում քննարկվում են Հայաստանում ադրբեջանական կարճամետրաժ չորս ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձերը:

Պետք է արժանին մատուցել Գեորգի Վանյանին` փառատոնի գաղափարը նպատակասլացորեն առաջ մղելու համար, որը հետագայում վերափոխվեց  նշված ֆիլմերի «կամերային դիտման կարգավիճակի` միայն «ընտրյալ» լրագրողների համար:

Չեմ կարող պնդել, որ Գեորգի Վանյանն ադրբեջանական մշակույթի մոլի երկրպագու է. դատելով նրա ելույթներից, դժվար է հավատալ նաև, որ նա մեծ մարդասեր է և հանդուրժողականության պաշտպան. այն որ նա անկեղծ քրիստոնյա է և պատրաստ է մերձավորի թողության համար մյուս երեսը դեմ տալ, չի համապատասխանում նրա «խոնարհ» կերպարին: Հարց է ծագում. «Որո՞նք են նրա այս բուռն գործունեության շարժառիթները»:

Երբ մամուլում պնդում են նրա «անշահախնդրության» մասին, չգիտեմ, չեմ կարող հաստատել, սակայն իմ կարծիքով ավելի արժանահավատ է այն, որ նրան հանգիստ չի տալիս «Հերոստրատի սինդրոմը»` Հայաստանի պատմության մեջ «հետևի դռնից» մտնելու գաղափարը:

Ակնհայտ է այն ենթադրությունը, որ Հայաստանում այս, թող թույլ տրվի ասել, փառատոնի» անցկացման գաղափարը Գեորգի Վանյանի մոտ հազիվ թե ծագել է ինքնաբուխ,  և որ այդ մասին նրան «շշնջացել» են երկնային ուժերը: Դա արդեն տեղի է ունեցել պատմության մեջ (Մուհամեդի և Մովսեսի պատմությունը): Հետևաբար այս գաղափարը երկրային ծագում ունի և հանդիսանում է Հանրապետությունում քարոզչություն իրականացնելու ձևերից մեկը` հօգուտ մի շարք երկրների զուտ քաղաքական հավակնությունների, որոնք ձգտում են ձևավորել իրենց բարոյական արժեքներին համապատասխանող աշխարհակարգ:

Ժողովրդավարության գաղափարն այն «պարզունակ» ձևով, որ արմատավորվում է մեր երկրում, ամեն քայլափոխի առաջ  է բերում մի շարք բարոյական հետևանքներ: «Ամբոխահաճո ժողովրդավարական հանրային գաղափարախոսությունը» հեռանալով ազգային մշակույթից, մտածելակերպից, ազգի պատմությունից և ճակատագրից, անձին ազատում է հասարակության առջև նրա ունեցած պատասխանատվությունից: Նմանատիպ «ժողովրդավարական գաղափարախոսությունը» նպաստում է հասարակության անդամների` միմյանց հանդեպ ագրեսիվության դրսևորմանը: Երկրում ձևավորվել է բնակչության մի շերտ, որն առաջնորդվում է հասարակության բարոյաէթիկական հիմքերի ոչնչացմամբ:

Սրանով կարելի է բացատրել, որ Բաքվում կայացած «Եվրոնեստ»-ից հետո, երբ մեզ հետ պատերազմական իրավիճակում գտնվող պետության ղեկավարը Հայաստանին մեղադրում է «բոլոր մահացու մեղքերի մեջ, հայ ժողովրդի հասցեին հնչեցնում է կոպիտ խեղաթյուրումներ ու շահարկումներ, և հայերին կրկին անվանում ֆաշիստներ» («Голос Армении» 5 ապրիլի, 2012թ. թիվ 35), իսկ տեղական ժողովրդավարները, ի դեմս Վանյան & Co-ի կազմակերպում են այդ երկրի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն` անտեսելով հայ ժողովրդի, առնվազն, վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված հիշողությունը:

Միթե Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերը, Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հարյուր հազարավոր փախստականները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարված հայ սպայի ազգականները, ինչպես նաև հրադադարի ժամանակ դիպուկահարների պատերազմի զոհերն ու ադրբեջանական ազգային անհանդուրժողականության բազմաթիվ այլ զոհեր, հօգուտ արմատավորվող հանդուրժողականության, պետք է, առնվազն չեզոքությամբ ընդունեին այս փառատոնի գաղափարը: Սխալվում եք, պարոնայք` «պարզունակ ժողովրդավարական գաղափարախոսություն» մարմնավորողներ:

Ակնհայտ է, որ հակամարտության մեջ գտնվող երկրների հասարակության շրջանում հանրային հիշողության ձևափոխումը երկարատև և քրտնաջան աշխատանք է պահանջում, այլ ոչ թե միակողմանի ցուցամոլական ցանկություն` ժողովրդավարության և հանդուրժողականության հարցերում «լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը»:

Դատապարտելով Վանյան&Co-ի վարքագիծը, չի կարելի տեղական իրավապահ մարմինների խայտառակ և անվայել վարքագծի «կողքով անցնել» , որոնք գործում են երկակի չափանիշների դասական ձևով:

Պարոնայք` տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ.

Երբ Մաշտոցի պուրակում դուք պաշտպանում եք առևտրային բուտիկների սեփականատերերի շահերը, ապա «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերերը» քաղաքացիական նախաձեռնությունների երկու տասնյակ ներկայացուցիչների դեմ հանում եք հարյուրավոր ոստիկաններ, մինչդեռ երբ անհրաժեշտ էր պաշտպանել Գյումրի և Վանաձոր քաղաքների իրավապաշտպանական կազմակերպությունների գրասենյակների անվտանգությունը, ապա ոստիկանները թաքնվում էին ցուցարարների թիկունքում: Չէ որ դուք նախօրոք տեղեկացված էիք, որ բողոքի ակցիաներ են սպասվում վերոնշյալ քաղաքներում և դուք պարտավոր էիք պայմաններ ստեղծել, որ անցանկալի միջադեպեր չլինեին:

Խորհուրդ կտայի երբեմն հետևել միջազգային լուրերին. Նորվեգիայի ամբողջ ոստիկանությունը հսկում է «նորվեգացի հրաձիգին»` նրա կողմից իրականացված ոճրագործության զոհերի հարազատների ինքնադատաստանից զերծ պահելու համար…

Պարոն ոստիկանապետ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Ձեզանից պահանջում է կազմակերպել ֆիզիկական և իրավաբանական անձանց անվտանգության պաշտպանությունը` անկախ նրանց հանդեպ Ձեր ունեցած անձնական համակրանքից կամ հակակրանքից: Դա Ձեր և Ձեր աշխատակիցների պարտականությունն է: Այդպես է պահանջվում իրավական պետությունում, և միայն այդ դեպքում է, որ «ժողովրդավարությունը» ամբոխահաճո խոսք չէ:

 

Լևոն Ներսիսյան

Ա.Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների

պաշտպանության հայկական կենտրոն

2012-04-25 14:47:16


Հետազոտություն ՀՀ օրենքի իմպլեմենտացիայի վերաբերյալ (ԵԱՀԿ ԵԳ)

ՀՀ դատական համակարգի կոռուպցիայի դեմ պայքարի քննարկվող ծրագրի մի շարք առանձնահատկությունները

Տնտեսական և սոցիալական հարցերով եվրոպական հանձնաժողովի եզրակացությունը <Հարավային Կովկասի երկրներում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների պլանների իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության մասին> Հայաստան, Ադրբեջան և Վրաստան (Բրյուսել, 14 մայիս, 2009)



 1    2    3    4   5