“Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն” ՀԿ

Articles



ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ

 

 «Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից» (Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին, գլուխ 2։3)։

Ներկայումս ողջ հայ ժողովուրդը, հավանաբար, ապրում է ամենամեծ ողբերգությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր:

Մեր հայրենիքի համար այսպիսի ծանր և ողբերգական ժամանակաշրջանում հազարավոր հայեր խոնարհվում են այս պատերազմում զոհվածների հիշատակի առջև:

Պատերազմը խլեց մի ամբողջ սերնդի երիտասարդների կյանք, որոնց կորուստը կզգա ամբողջ ժողովուրդը առաջիկա տասնամյակների ընթացքում, իսկ այժմ սա անդառնալի վիշտ է նրանց ծնողների, հարազատների և ընկերների համար․․․

Հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ, անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում ֆիզիկապես, բարոյական արդարացում չունի երկրի ղեկավարության ապաշնորհ գործողությունների համար, որոնք հանգեցրեցին մարդկային այդպիսի ահռելի կորուստների, աղավաղված ճակատագրերի, կրակի բաժին դարձած և ավերված քաղաքների ու գյուղերի, ավերված պատմական և ազգային մշակութային արժեքների, երեխաների կործանված մանկության, մայրերի արցունքների և հայի անարգված արժանապատվության․․․

Թշնամու մեղքը չէ, որ ազգը հայտնվել է այնպիսի անմխիթար վիճակում, որ մեզանից յուրաքանչյուրը, ըստ էության, չունեցավ համարձակություն և հեռատեսություն` տեսնելու այն, ինչն աղետ էր դարձել ազգի և պետականության համար վերջին երեք տարուց պակաս ժամանակահատվածում․․․

Երրորդ նախագահի և նրա նախորդների կառավարման ոճի և մեթոդների հանդեպ ատելությունից կուրացած` երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը հավատում էր մի մարդու, որը պազվեց՝ հիվանդագին ստախոս է, թերի կրթությամբ ու բանսարկու։ Նա,  իր շուրջը հավաքելով իր նմաններին, երկիրը տարավ կործանման։

Չընդունելով ու չժխտելով մեկ չարիք՝ մենք, կորցնելով մեր դարավոր աշխարհիկ իմաստությունը, հմայված էինք արդարության մասին նրա կեղծ մանտրաներով:

Մեր հայրենակիցների որոշակի հատված (ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում) մինչև հիմա շարունակում է հավատալ այս անսկզբունքային, անբարոյական և վախկոտ մարդուն ու նրա թիմին, և հույս ունի, որ նրանք դեռ կկարողանան մեր հայրենիքը վեր հանել ավերակներից:

Հարգելի´ հայրենակիցներ, դա տեղի չի ունենա․․․Քանի որ նա և իր թիմը զրկված են պատասխանատվության զգացումից և պետական պարտքի զգացողությունից, նրանց համար խորթ են այնպիսի բարձր բարոյական արժեքներ, ինչպիսիք են պատիվը, արժանապատվությունը, բարությունը, ողորմությունն ու կարեկցանքը: Նրանց կրծում է միայն մեկ զգացում՝ նախանձը սեփական անլիարժեքության պատճառով:

Մեր հայրենակիցների մի մասը ենթադրում է, որ քննադատելով ներկայիս վարչապետին և նրա թիմին՝ նրանք կհասնեն նրան, որ վերջիններս կգիտակցեն իրենց մտքերի և գործողությունների համատարած թշվառությունը, կզղջան և հրաժարական կտան: Դա տեղի չի ունենա, քանի որ նրանց գոյության նպատակը իշխանության պահպանումն է: Եվ այդ նպատակին հասնելու համար նրանք ընդունակ են ցանկացած ստորության՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմ հրահրելու: Այնպես որ, կոչ անել «մարդկանց» այս տեսակին իրենց գործողությունների իրականացման մեջ առաջնորդվել հին ազգի ներկայացուցիչներին բնորոշ բարոյական արժեքներով, «անշնորհակալ աշխատանք» է․․․

 «Ո՞վ է մեղավոր» հավերժական հարցը, կարծում եմ, պատասխան ստացավ Հայրենիքում տիրող ներկայիս իրավիճակով:

Մնում է պատասխանել հաջորդող հավերժական հարցին. «Ի՞նչ անել»:

Մտածող հայ հասարակության առաջադեմ հատվածի հարգելի´ ներկայացուցիչներ, դուք արժանի եք բարձրագույն հարգանքի և երախտագիտության, որ մեր Հայրենիքի համար այսպիսի ծանր ու ողբերգական ժամանակաշրջանում ոտքի կանգնեցիք՝ պաշտպանելու հայ պետականությունն ու ազգը: Հոգու այս պոռթկումը անհրաժեշտ է, բայց գործի համար բավարար չէ:

Իմ կարծիքով, անհապաղ անհրաժեշտ է մշակել ռազմավարական թեզեր` երկրի սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի համապարփակ վերականգնման համար:

Խիստ անհրաժեշտ է մեր յուրաքանչյուր հայրենակիցին փոխանցել, թե ուր պետք է «գնալ»:

Մյուս կողմից, անհրաժեշտ է ներդնել «ժողովրդական դատախազի» ինստիտուտը` երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ներկայիս և անցյալի իշխանությունների կողմից կատարված բոլոր հանցագործությունները գրանցելու և ընդհանրացնելու համար:

 

Հարգանքով՝

Լևոն Ներսիսյան

 

2020-11-19 13:47:21


«Հայելին մեղավոր չէ, եթե դեմքդ ծուռ է»

 

Իմ հայրենակիցների որոշ հատվածի մոտ «վրդովմունքի ալիք» բարձրացրեց և «մինչև հոգու խորքը վիրավորեց» Մարգարիտա Սիմոնյանի («Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր) դիմումը, որում նա բարձրաձայնում էր Հայաստանի իշխանության բարոյա-էթիկական գնահատականի մասին։

«Մեծ դեմոկրատ-ռեֆորմատորների» և նրանց հարած ձայնակցողների, հիմնականում «լայքեր որսացողների» համար, որոնք կանգնած են մինչև իրենց չափահաս դառնալը ստեղծված ամեն ինչը ժխտելու և ոչնչացնելու ճանապարհին,  անընդունելի է խորհելն ու որևէ կառուցողական բան անելը, գոնե մոտ ապագայում։

Մեր երկրի պետական և հասարակական-քաղաքական կյանքը կառուցվում է րոպեական իրավիճակային որոշումների հիման վրա: Հիրավի, ճշմարիտ է հնչում Վ․Ի․Լենինին վերագրվող արտահայտությունը՝ «Ցանկացած խոհարար պետք է սովորի պետություն ղեկավարել»։ Հուսով եմ՝ պարզ է, որ «խոհարար» եզրույթի տակ հասկացվում է հավաքական կերպար՝ առանց սեռատարիքային ֆակտորի, սակայն անպայման հաշվի առնելով որոշակի սոցիալական դասի պատկանելությունը․տվյալ դեպքում՝ գոնե «Իմ քայլը» շարժմանը։

Քանի որ ժամանակ չկա «խոհարարներին» սովորեցնելու պետական ​​կառավարման տեսության և պրակտիկայի հիմունքները, գործողության պատճառ  (հայրենիքում) կարող է դառնալ «հեղափոխության համընդհանուր պաշտելի գուրուի» կերպարը, որն ունի տարբեր իպոստասներ «հեղափոխական զանգվածների» կարիքները բավարարելու համար՝ թաքնված սոցիալական ցանցերի խորքերում․սա կրեատիվային է: 

Այս գործընթացը (հեղափոխական ռեֆորմիստական) սկսվեց անցյալ դարի հեռավոր 90-ական թվականներից և շարունակվում է ավելի քան 30 տարի մեկ նշանակալից փոփոխությամբ, այն է՝ համախմբմամբ «առաջնորդի» շուրջ ընտանեկան, ցեղային, հայրենակցական կլանների և նրանց ծառաների, մասնավորապես «հեղափոխության գործի» հետևորդների առանձնապես «նվիրված» խմբի կողմից, որոնց խնդիրն, առաջին հերթին, ցեխ շպրտելն է «համազգային պաշտելի» Մեսիայի հասցեին արված ցանկացած քննադատության վրա, ինչն էլ արեցին «ֆեյքերի ասպետները» մեր ազգի շատ հարգված ներկայացուցչի նկատմամբ:

Պարոնա՛յք, հայելին մեղավոր չէ, որ ձեր գործերը ծուռ են․․․

Կարելի է թվարկել բազմաթիվ խնդիրներ, որոնք դուք չեք պատկերացնում, սակայն դրանք գոյություն ունեն մեր հասարակության մեջ, և ձեր գործողություններով դրանք ավելի են խորանում ու ընթացքում ավելի շատանում․ թեկուզ, օրինակ, ազգը «սևերի ու սպիտակների» բաժանելու հարցում:

Ինքներդ ձեզ մի՛ վերագրեք ազգային համախմբման կարողությունը՝ ի դեմս արտաքին սպառնալիքների: Սա հայ ժողովրդի գենետիկ կոդի մեջ է, որը առաջացել է շատ դարեր առաջ պետականության բացակայության պայմաններում, և մանավանդ 1915 թվականից հետո, երբ մեր պառակտվածությունը հանգեցրեց մոտ 1․5 միլիոն զոհերի:

Սթափվե՛ք․․․

 

Լևոն Ներսիսյան

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն

 

2020-07-22 13:55:55


«Կորը չի կարող ուղիղ լինել․․․»

 «Կորը չի կարող ուղիղ լինել․․․»

«Ավելի լավ է քեզ չխոստանան, քան խոստանան

ու չկատարեն» Սողոմոն Իմաստուն

 

Մեր երկրի միջին վիճակագրական բնակչի բարոյական միջին մակարդակի «շնորհիվ» մենք ի զորու չեղանք իրականացնել երկրի կառավարման ժողովրդավարական մեթոդների նույնիսկ տարրերը։

Մոտ 30 տարի, սկսած առաջին նախագահից և վերջացրած խորհրդարանական հանրապետության ներկայիս վարչապետով, բոլոր ղեկավարներն ու նրանց կամակատարները, այսինքն երկրի այսպես կոչված քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և հասարակական վերնախավի ներկայացուցիչները («ազգի սերուցքը») գործնականում ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հիմարացնել «սիրելի» ժողովրդին իրենց դոգմատիկ կարգախոսներով և «բարու ու չարի» մասին խոսելու մոլուցքով, ընդ որում հետապնդելով իրենց չարչիական շահերը։ Այս գործընթացն արմատավորում է ատելության, անհանդուրժողականության և հուսահատության զգացումներ հասարակության մեջ։

Միևնույն ժամանակ, «ազգի սերուցքը» հանրային և պետական ​​առավելություններն ու հնարավորությունները օգտագործելու սեփական օրինակով իր շուրջը համախմբում է բնակչության որոշակի շերտի ներկայացուցիչների (անկախ սոցիալական դասակարգից), որոնք բնազդով փափագում են խաբված լինել «իշխանավորների» կողմից։

Արտերկրում մեր ազգի ներկայացուցիչները, որպես կանոն, աչքի են ընկնում են իրենց ողջամտությամբ, քրտնաջան աշխատանքով, օրինապահությամբ և հայրենասիրությամբ: Իսկ մեր սեփական երկրում, հիմնականում ունենք կիսագրագետ, ամբիցիոզ-ամբարտավան գավառական՝ չափավոր գողական դեմագոգ, որն աճպարարություն է անում իր էությանը խորթ հումանիտար գաղափարներով։ Որպես կանոն, ներկայումս մեզ խորթ է մերձավորի նկատմամբ կարեկցանքի զգացողությունը։ Մենք նույնիսկ պատրաստ ենք մեր խնդիրները լուծել նրա (մերձավորի) հաշվին․․․Պետք է հիշել՝ «Մարդու բոլոր գործերն իր բերանի համար են, իսկ հոգին չի հագենում»։

Ամեն հարմար առիթով, մենք պատրաստ ենք խոսել անձնական ազատության, արդարության և մարդու իրավունքների մասին, իսկ մեր առօրյա կյանքում «չգիտենք, թե ինչ ենք անում»։

Մեր հասարակության վերոնշյալ հատվածը ձևավորվել է երրորդ հանրապետության կայացման սկզբնական շրջանում՝ ՀՀՇ-ի գաղափարախոսության ազդեցության տակ, որը հետագայում վերաճեց «ամենաթողության» ամբողջական աշխարհայացքի։

ՀՀՇ-ի գաղափարախոսությունը չեն դատապարտել ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ նախագահները: Ավելին, երրորդ Նախագահի օրոք «ամենաթողության» աշխարհայացքը հասցվեց բացարձակ մակարդակի, որի հիման վրա ներկա հասարակությունը գնում է «փողոցային ժողովրդավարության» միջոցով ավտորիտար ռեժիմ կառուցելու ուղիով:

«Փողոցային ժողովրդավարությունը» չի ենթադրում յուրաքանչյուր մասնակցի անձնական պատասխանատվություն իր զգացմունքների և պահվածքի արտահայտման համար: Զանգվածի մեջ մարդը կորցնում է իր անհատականությունը և ենթարկվում ամբոխի ընդհանուր կանոններին:

Ամբոխը չգիտակցված զգացմունքների տարերք է, որը հմուտ շահարկման դեպքում պատրաստ է ոչնչացնել ստեղծագործական ամեն ինչ։ Պատահական չէ, որ վերին էշելոններում ընդունված է հանրահավաքի հասարակ մասնակիցներին անվանել «պողոսներ»։ Իսկ վարչապետի համար «պողոսները» ծախսվող մարդկային նյութ են, որն անհրաժեշտ է իր սեփական նպատակին՝ մենիշխանությանը հասնելու համար։ 

Հետաքրքիր է, մեր երկրում կա՞ արդյոք որևէ հետազոտական ​​մարմին, որն ի վիճակի է գնահատել ազգային վնասի (անկախության տարիների ընթացքում) մակարդակը  գիտա- տեխնիկական, հոգևոր-մշակութային, մասնագիտական ​​և ամենակարևորը, բարոյական ոլորտներում՝ բնակչության մշտապես շարունակվող դեգրադացիայի պատճառով:

Ամենայն հավանականությամբ, հայրենի հասարակությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների պատճառով, ինչպիսիք են՝ հասարակության մեջ կրթության բարոյական չափանիշների նկատմամբ ցածր պահանջները. կայուն կրթական համակարգի և պրոֆեսիոնալ անձնակազմի վերապատրաստման համակարգի բացակայությունը. «իշխանավորների» մոտ պետական մտածողության բացակայությունը և այլն, կորցրել է հասարակության արժանի ներկայացուցիչների ինքնարտադրման ունակությունը:

 «Ամենաթողության աշխարհի» ներկայացուցիչները, ձգտելով իրենց և իրենց շրջապատի երեխաների համար ապահովել օտարերկրյա կրթություն, հաշվի չեն առնում, որ մասնագիտական ​​կրթությունը չի երաշխավորում հայրենիքի բարօրության համար ամբողջական անհատականության ձևավորումը։

Երբ գավառական մտածելակերպով ցանկացած աստիճանի չինովնիկ (պետծառայող), զինված կեղծ-հեղափոխական կարգախոսներով, օրվա պահանջով «ձևում է» երկրի ներկան ու ապագան իր ճաշակով, անվերապահորեն հնազանդվելով իր նմանի, սակայն վերադաս «գուրուի» ոչ ադեկվատ որոշումներին,  կամ  ղեկավարվում է, որպես կանոն, ոչ միշտ ադեկվատ սոցիալական ցանցերի և «փողոցային ժողովրդավարության» կարծիքով, ապա մենք երբեք չենք կառուցի բարոյական բարձր արժեքներով օժտված հասարակություն՝ բաղկացած հպարտ (այս արտահայտությունն այժմ շատ նորաձև է) քաղաքացիներից:

Մենք ՝ հայերս, բարոյական իրավունք չունենք «տգետ ամբոխ» լինելու:

ՀԳՎերոշարադրյալը վառ արտահայտվեց Մյունխենում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ՆՓաշինյանի և Ադրբեջանի նախագահ ՀԱլիևի միջև կայացած պանելային քննարկման ժամանակ։ Ցավալի է, որ մեր երկրի ղեկավարն իր անիրազեկությամբ, շփոթված կեցվածքով, անգլերենի չիմացությամբ անհարմար դրության մեջ դրեց հնագույն և իմաստուն հայ ժողովրդին։ Ընդ որում, ծառայությունները, որոնք պարտավոր էին տեղեկատվությամբ ապահովելու պետության ղեկավարին, իրենց աշխատանքը պատշաճ ձևով կատարելու փոխարեն, սույն տեղեկատվական պարտությունը փորձում են ներկայացնել որպես հաղթանակ։ Պարոնա՛յք, եթե պատրաստ չեք նման մակարդակի քննարկումների, ավելի է լավ է խուսափե՛ք դրանցից․․․

 

 

2020-02-20 15:59:34


Խոհեր հնի ու նորի մասին

«Սևերը», «սպիտակները» և խաբված մեծամասնությունը. Լևոն Ներսիսյան

Ամենայն  հայոց փրկչի»՝ վարչապետի «թեթև ձեռքով», հայ հասարակությունը խիստ բևեռացվում է:

Ըստ «Իմ քայլը» շարժման առաջնորդների և նրանց հարող ակտիվ հասարակական պոպուլիստների պնդումների՝ հանրությունը բաժանված է «սպիտակների և սևերի»։

«Սպիտակները» հասարակության այն հատվածն են, որոնք «քայլել» են «Փրկչի» առաջնորդությամբ, և սոցիալական ցանցերում «արցունքն աչքերին» հիանում են նրա կերպարով ու խոսքերով, և անսահմանորեն վստահում երկրի ու ազգի պայծառ ապագայի վերաբերյալ նրա համազգային տեսլականին։ Իսկ «սևերը», բոլոր նրանք են, ովքեր չեն հասկացել ««սպիտակների» հեղափոխական բարոյական և հոգեբանական ուղերձը» և հակահեղափոխական ձևով խանգարում են «նախանշված պայծառ ապագայի» կերտման հեղափոխական ուղուն։

 

http://ankakh.com/article/142332/%C2%ABsyevyere%C2%BB--%C2%ABspitaknyere%C2%BB-yev-khabvats-myetsamasnuthyune--lyevvon-nyersisyan?fbclid=IwAR1DTpII9k0dFkhgWa_djMDYrW1m_uIw9LeRiNR7E-LRR657bN0XNFLeRAI

2019-12-06 15:43:31


«Մարդկանց ներգրավումը համայնքային զարգացման գործընթացներում» ուղեցույց

Պետգույքի վարչության պետը Սախարովի կենտրոնին ինքնալուծարման պայմաններ է առաջադրում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» Հայաստանի անկախության շրջանում հիմնված առաջին բարեգործական կազմակերպություններից է: 1990 թ. օգոստոսին հիմնադրված կենտրոնի շահառուները գյուղերի եւ փոքր քաղաքների սոցիալապես անապահով բնակչությունը, փախստականները, միգրանտները, ապաստան փնտրողները, բռնադատվածները, զոհված ազատամարտիկների երեխաներն էին եւ այլ խոցելի խմբեր: Սախարովի կենտրոնը նրանց շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարացմանն աջակցելու նպատակով առաջարկներով եւ դիտողություններով մասնակցել է ավելի քան 82 օրենքների ընդունմանը....

http://hetq.am/arm/news/83178/petguyqi-varchutyan-pety-sakharovi-kentronin-inqnalutsarman-paymanner-e-arajadrum.html

2017-11-02 10:06:37


Մաքսային արժեքի որոշման գործընթացը «թափանցի՞կ» է

ԵՐԱՆԵԼԻ Է ՆԱ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ Է

Մի՞թե միայն օրենքով...



 1   2    3    4    5